top of page

Գերմանիան ՌԴ-ին կոչ է արել հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից


Գերմանիայի իշխանությունները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու որոշումից։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Անտյե Լենդերցը՝ ուկրաինական հարցերով Անվտանգության խորհրդի նիստում։


«Ես կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ չեղարկել այսօրվա (փետրվարի 21-ի) որոշումը և վերստին պարտավորվել կատարել Մինսկի պայմանավորվածությունները, ինչպես համաձայնեցված է Նորմանդական քառյակի կողմից», - ասել է նա։


Լենդերցեն հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է հատի Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները և պետք է անհապաղ դուրս բերի իր ուժերն Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող շրջաններից։

1/1815
bottom of page