top of page

Ծխամշուշի պատճառով Նյու Դելիում լոքդաուն է հայտարարվել (լուսանկարներ)


Հնդկաստանի գերագույն դատարանը պարտավորեցրել է մայրաքաղաքի՝ Նյու Դելիի իշխանություններին խիստ կարանտին սահմանել օդի աղտոտվածության պատճառով, ինչը հասել է կրիտիկական աստիճանի. այդ մասին հայտնում է ТСН-ը։


Քաղաքում օդի որակի ցուցիչը գտվում է 343 նիշի վրա, մինչդեռ մարդու համար վտանգավոր է համարվում 50-ը։ Ստեղծված իրավիճակի պատճառը բերքահավաքից հետո դաշտերում մնացած գյուղատնտեսական աղբի այրումն է։


Նյու Դելիի և հարակից տարածքների բնակիչները սկսել են հաճախ դիմել բուժօգնության՝ գանգատվելով շնչառական համակարգի խնդիրներից։ Սմոգն առավել վտանգավոր է երեխաների համար։


Առողջական խնդիրներից խուսափելու համար՝ մայրաքաղաքում աշխատողներն ու սովորողները պետք է անցնեն հեռավար ռեժիմի։ Երեխաներին արգելվել է դուրս գալ շենքերից։


Իրադրությունը մեղմելու համար որոշվել է մինչև ամսվա վերջ դադարեցնել Նյու Դելիի մոտ գտնվող 11 ածխային էլեկտրակայաններից 6-ի աշխատանքը։




bottom of page