Կադիրովը հայտարարել է, թե Իլոն Մասկը «հեռակա կարգով անջատել է» իր Cybertruck-ը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը «հեռակա կարգով անջատել է» իր Cybertruck էլեկտրական պիկապը։
«Իլոն Մասկը սիրուն բան չարեց: Սրտանց թանկարժեք նվերներ է տալիս, իսկ հետո՝ դրանք հեռակա կարգով անջատում։
Հավանաբար հիշում եք նրա նվերը՝ Cybertruck-ը, որը մենք գնդացրով սարքավորեցինք և ուղարկեցինք հատուկ ռազմական գործողության վայր։ Ավտոեքենան հիանալի հաղթահարել է մարտական առաջադրանքները։ Ցուցադրել է մանևրելու ունակություն և անձնակազմի լավ պաշտպանություն: Այդպես, ուրեմն, Մասկը վերջերս հեռակա կարգով անջատել է կիբերբեռնատարը: Դա տղամարդուն վայել չէ: Ստիպված էինք երկաթե ձին քարշ տալ-հանել։ Հիմա՝ ո՞նց, Իլոն: Բա էդպե՞ս են գործ անում»։ - գրել է Կադիրովը իր թելեգրամյան իր ալիքում։
Ամռանը Կադիրովը պատմել է Cybertruck Tesla մոդելի մասին, որը ստացել է «հարգարժան Իլոն Մասկից» և նրան հրավիրել Գրոզնի։ Ինքը՝ Իլոն Մասկը, հերքում է, որ Կադիրովին էլեկտրական պիկապ է նվիրել։
Ավելին, նա «տրոլել» է X սոցիալական ցանցի օգտատիրոջը, որը ենթադրել է, թե Tesla-ի հիմնադիրը Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին Cybertruck Tesla է նվիրել։
Օգտատերն հայտարարել է, որ իրեն «շփոթեցրել են» տեղեկություններն այն մասին, որ Մասկը «ռազմական պատրաստ մեքենաներ է տրամադրել Ամերիկայի պատժամիջոցների ենթարկված թշնամիներին:
«Դուք լրջորեն այնքան հետամնաց եք, որ ձեզ թվում է՝ ես Cybertruck եմ նվիրել ռուս գեներալին: Դա ցնցող է»,- պատասխանել է Իլոն Մասկը՝ իր մեկնաբանությանը ծիծաղելի էմոջի ավելացնելով։