COVID-19-ի նոր շտամի պատճառով Իսրայելն արգելել է թռիչքները դեպի աֆրիկյան 7 երկրներ
Իսրայելն այցելության համար արգելված երկրների կարմիր ցուցակում է ներառյալ աֆրիկյան 7 պետություն՝ այնտեղ կորոնավիրուսային նոր՝ B.1.1.529 շտամով վարակման դեպքերի արձանագրման պատճառով. այդ մասին հայտնում է վարչապետի գրասենյակը։
Խոսքը վերաբերում է հետևյալ երկրներին՝ Հարավային Աֆրիկա, Լեսոտո, Բոտսվանա, Զիմբաբվե, Մոզամբիկ, Նամիբիա և Էսվատինի։ Օտարերկրացիներն այդ երկրներից չեն կարող մուտք գործել Իսրայել։ Իսրայելի քաղաքացիները, ովքեր վերադառնում են այդ երկրներից, այդ թվում՝ երեք դեղաչափով պատվաստվածները, պետք է մեկ շաբաթով մեկուսացվեն Corona հյուրանոցում։ Մեկուսացումը կավարտվի 2 բացասական ՊՇՌ թեստի դեպքում։ Թեստավորուից խուսափելու դեպքում մեկուսացումը կշարունակվի մինչև 14 օր, նույն հյուրանոցում՝ քաղաքացու հաշվին։