Կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 411,7 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել Է 411 միլիոն 730 հազար 784: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 816 հազար 28 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 77 միլիոն 739 հազար 880 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 919 հազար 696-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 665 հազար 534-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 508 հազար 11 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 27 միլիոն 492 հազար 904 հիվանդացած, նրանցից մահացել Է 638 հազար 673 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել Է 748,5: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2823, Հնդկաստանում՝ 363, Բրազիլիայում՝ 2969 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: