Թրամփը հայտնել է, որ չի առաջադրվի 2028թ., եթե պարտվի այս ընտրություններում
ԱՄՆ 45-րդ նախագահ եւ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի առաջադրվի 2028թ., եթե պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Նրան մեջբերել է Reutersգործակալությունը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա նախատեսում է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին 2028թ., եթե չհաղթի այս տարի, Թրամփն ասել է. «Ոչ, չեմ ցանկանում։ Կարծում եմ, որ դա կլինի, դա կլինի վերջը։ Ես առհասարակ դա չեմ տեսնում»։
«Հուսով եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- ավելացրել է հանրապետականը՝ նկատի ունենալով նախագահի ընտրությունները, որոնք կայանալու են նոյեմբերի 5-ին։