«Սերիալի միտքը ծնվեց 2019 թվականին՝ լողավազանում». Թեք Startup սիթքոմի նկարահանումները մեկնարկել են
Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը շուտով հանդիսատեսին կներկայացնի նոր սիթքոմ:«Թեք Startup սիթքոմի նկարահանումները պաշտոնապես համարում ենք սկսված»,- գրված է սիթքոմի ինստագրամյան էջում:
Սցենարի հեղինակներն են «Արմքոմեդի»-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Նախագծի պրոդյուսերը Էրիկ Պատվականյանն է:
«Այս սերիալի միտքը ծնվեց 2019 թ-ին լողավազանում, հետո եղավ քովիդ, և վերջապես մենք 2025-ին հասնում ենք այս գործին: Այպես որ՝ մեզ հաջողություն»,- ափսեն կոտրելու արարողության ժամանակ ասել է Նարեկ Մարգարյանը: