Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յունան նահանգում, 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները և որոնողափրկարարական խումբը: