Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը
Գանսու նահանգի Ուվեյ քաղաքից Վրաստանի ուղությամբ մեկնել է առաջին կանոնավոր երկաթուղային-կոնտեյներային գնացքը։ Բեռնատար գնացքի վերջնական նպատակակետը Թբիլիսին է, որտեղ բեռները կհասնեն 10-12 օրից. 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Արտաքին գործերի նախարարությունը: ԱԳ նախարարությունից հայտնել են, որ նշված երկաթուղային-կոնտեյներային փոխադրումները կանոնավոր կլինեն ինչպես Վրաստանի, այնպես էլ եվրոպական այլ երկրների ուղղությամբ։
Վրաստանի ուղղությամբ առաջին բեռնատար գնացքի մեկնման արարողությանը ներկա է գտնվել Չինաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիան:
Դեսպանն ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը, որը կնպաստի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը և Վրաստանի դիրքավորմանը՝ որպես տարածաշրջանային առևտրի, տրանսպորտային և լոգիստիկ հանգույց: