Պեկինը պահանջել է Վաշինգտոնից չեղարկել Թայվանին սպառազինություն վաճառելու պլանը
Պեկինը պահանջում է Վաշինգտոնից անհապաղ չեղարկել Թայպեյին ամերիկյան սպառազինություն վաճառելու պլանը և պահանջում է դադարեցնել Թայվանի և ԱՄՆ-ի զինվորականների միջև ցանկացած կապ. հայտարարել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուիչ Ու Ցյանը. փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հավանություն էր տվել Թայվանի հետ 100 մլն դոլարի գործարքին՝ ուղղված Patriot զենիթահրթիռային համալիրների սպասարկմանը։
«Աշխարհում կա միայն մեկ Չինաստան, իսկ Թայվանը հանդիսանում է Չինաստանի տարածքի անքակտելի մասը», - ասված է հայտարարության մեջ։
ՊՆ ներկայացուցիչը կոչ է արել դադարել ազդանշաններ ուղղել անջատողական ուժերին, որոնք հանդես են գալիս Թայվանի անկախության օգտին։ Նման կոչ է արվում՝ Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի հարաբերությունների համար լուրջ հետևանքներից խուսափելու, ինչպես նաև Թայվանի ծոցում խաղաղության ու կայունության համար։