Չինաստանը, ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են խթանել քաղաքական երկխոսությունն իրանական հարցի շուրջ
Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսյույը, նրա ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովը և Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աջակցել Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորմանը. այդ մասին շաբաթ օրը հայտնել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունը. փոխանցում է TASS-ը։
«Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են շարունակել շփումները՝ իրանական միջուկային հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու համար», - ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։