top of page

Պեկինն ու Մոսկվան համաձայնեցրել են Ուկրաինայի հարցում դիրքորոշումները․ ՉԺՀ ԱԳՆ


Չինաստանն ու Ռուսաստանը Պեկինում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը համաձայնեցրել են Ուկրաինայի հարցում դիրքորոշումները. հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարությունը։


Չինաստանը ըմբռնում և աջակցություն է հայտնել անվտանգության հարցերում Ռուսաստանի դիրքորոշմանը, ասվում է Սերգեյ Լավրովի և նրա չինացի պաշտոնակից Վան Յիի հանդիպումից հետո տարածված հայտարարությունում:


Կողմերը համաձայնության են եկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի, Աֆղանստանի և Կորեական թերակղզում տիրող իրավիճակի շուրջ, ասված է հայտարարությունում։

bottom of page