top of page

Ցուցադրվել է չինական powerbank, որն ունի ժամում 27 միլիոն ամպեր հզորություն

  • Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Պորտատիվ լիցքավորման սարքերը շուկայում բավականին երկար ժամանակ կան եւ գրեթե անմիջապես սիրվել են օգտատերերի կողմից իրենց պարզության, հարմարավետության եւ կոմպակտ չափերի համար, գրում է Planet Today-ը:


Չինացի ինժեներները որոշել են վիճարկել վերջինիս արժանիքների շուրջ եւ ստեղծել են հսկայական powerbank, որն ունակ է լիցքավորել միաժամանակ 60 սարքավորում, իսկ ամբողջական ծավալը կազմել է 27 000 000 ամպեր ժամ:


Այդպիսի սարքի կիրառելիությունը, իհարկե, կասկած է հարուցել: Սակայն ծրագրավորողները անգամ ցույց են տվել, որ դաշտային պայմաններում այդպիսի մարտկոցով կարելի է լիցքավորել անգամ կենցաղային սարքերը:


Ծրագրավորողները ցուցադրել են՝ ինչպես կիրառել պորտատիվ մարտկոցը բնության գրկում: Հեղինակները փորձել են լիցքավորել հեռուստացույցը, սակայն դա նրանց չի հաջողվել: Փոխարենը թեստերի ընթացքում հաջողությամբ սկսել է աշխատել, օրինակ, սառնարանը:


Սարքի քաշը, ինչպես նաեւ դրա գինը չի նշվում: Բավականին իրատեսական է, որ չինական հայտնագործությունը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

bottom of page