top of page

Մոտ 1,5 մլրդ բնակչությամբ Չինաստանում մարդկանց քանի տոկոսն է պատվաստվել COVID-19-ի դեմ


Չինաստանի բնակչության 82,5 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի Հիվանդությունների վերահսկման վարչության պետի տեղակալ Ու Լիանյուն։


«Դեկտեմբերի 10-ի դրությամբ Չինաստանում 1,162,490,000 մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, պատվաստված բնակչության համամասնությունը հասել է 82,5 տոկոսի», - ասել է նա։


120, 580, 000 բնակիչ էլ ստացել է պատվաստանյութի խթանիչ չափաբաժինը: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե երկրի քանի բնակիչ է պատվաստվել այս կամ այն պատվաստանյութով։

1/1808
bottom of page