Չեխիան վերացնում է COVID սահմանափակումները
Չեխիայի կառավարությունը փետրվարի 9-ից վերացնում է COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար հանրային վայրեր այցելության բոլոր սահմանափակումները. այդ մասին հայտարարել է վարչապետ Պյոտր Ֆիալան ճեպազրույցի ժամանակ։
Պատվաստման վկայական կամ հիվանդությունը հաղթահարած լինելու մասին բժշկական տեղեկանք այլևս չեն պահանջի ռեստորանները, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունները, դրանք ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի նաև մշակութային և մարզական միջոցառումների ժամանակ։
Ֆիալայի խոսքով՝ նորմալ կյանքի վերադառնալու ճանապարհին կառավարության հաջորդ քայլը կդառնա զանգվածային թեստավորման վերացումն աշխատավայրերում և դպրոցներում։ Այդ նորմը պատրաստվում են չեղարկել փետրվարի 18-ից։