Միգուցե մենք ավելի շատ ենք աջակցում Ուկրաինային, քան ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան գուցե ավելի շատ է աջակցում Կիեւին, քան ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ։
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Միգուցե մենք ավելի շատ ենք աջակցում Ուկրաինային, քան ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ։ Բայց մենք երկխոսության մեջ ենք նաեւ Ռուսաստանի հետ, եւ այդ երկխոսությունը տալիս է իր պտուղները։ Ուստի մենք արդեն երկու անգամ կազմակերպել ենք նրանց հանդիպումը, եւ այդ հացահատիկային համաձայնագիրն աշխատեց»,- Star թերթը մեջբերում է խոսքերը։
Նրա խոսքով՝ Թուրքիան Ստամբուլում կազմակերպեց ռուսական կողմի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հանդիպումը՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ հաստատված երկխոսության շնորհիվ, փորձագետները կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ (ԶԱԷԿ):
«Փորձագետները կրկին գնում են տարածաշրջան։ Միաժամանակ մենք փորձում ենք այստեղ անվտանգության երաշխիքներ ապահովել»,- ընդգծել է նա։
ԶԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով եւ տեղադրված հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։