Ճապոնիայում առատ ձյան պատճառով ավելի քան 230 չվերթ է չեղարկվել
Ճապոնիայում առատ ձյան պատճառով ավիաընկերությունները չեղարկել են մոտ 230 ներքին չվերթ, հայտնել է RT-ն:
«Առատ ձյան պատճառով այսօրվա դրությամբ չեղարկվել է 233 չվերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, չեղարկվել են թռիչքները Հոկայդո կղզու Սապորո քաղաքի օդանավակայանից։
Ձյունը մաքրելու համար թռիչքուղին երեք ժամով փակվել է։