Ճապոնիայում ցանկանում են բազմակի օգտագործման հրթիռակիր ստեղծել
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) առաջիկայում կմեկնարկի բազմակի օգտագործման հրթիռակիր ստեղծելու աշխատանքները, հաղորդում էТАСС-ը՝ հղում անելով Nikkei թերթին:
Նշվում է, որ հրթիռակրի ստեղծման գործում, որը թույլ կտա երեք քառորդով կրճատել արձակման արժեքը, կմասնակցի շուրջ 30 ճապոնական ընկերություն: Պարբերականի տվյալներով՝ դրանց թվին են դասվում Ճապոնիայում ծանր արդյունավերության ոլորտում խոշորագույն Mitsubishi Heavy Industries ընկերությունն ու մեծությամբ երկրորդ ազգային ավիափոխադրող ANA Holdings-ը:
Ներկայում Ճապոնիան կիրառում է H-2A եւ Epsilon հրթիռակիրները: Ակնկալվում է, որ JAXA-ն գործընկերներ հետ կներկայացնի նոր բազմակի օգտագործման հրթիռակրի առաջին նախատիպը 2026 թվականին, իսկ 2030-ին կիրագործի առաջին թեստային արձակումը: