top of page

«ԲՐԻԿՍ-ում ընդունված չէ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»»․ Կոպիրկին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 19, 2024
  • 1 min read

ԲՐԻԿՍ-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ «ձեռքերը ոլորել», РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։«Սա ինքնիշխան պետությունների ակումբ է, որի շրջանակում ընդունված չէ անհեթեթ կամ ոչ իրատեսական որոշումներ պարտադրել, «ձեռքերը ոլորել» մի խումբ առաջնորդների շահերը սպասարկելու համար։ Բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության ընթացքում»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե միավորման շրջանակներում համագործակցությունն ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին։

bottom of page