top of page

Կանադան Ուկրաինա է ուղարկել հատուկ նշանակության ջոկատ


Կանադական զինված ուժերի հատուկ օպերացիաների փոքր զորախումբ է ուղարկվել Ուկրաինա՝ այդ երկրի շուրջ իրադրության սրացման ֆոնին. հայտնում է կանադական Global News հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։


Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ նման քայլը դարձել է ռուսական ագրեսիայի զսպման և ուկրաինական կառավարությանն աջակցության ձև։


Հատուկ նշանակության ուժերի առջև դրված մեկ այլ հանձնարարություն է կանադացի դիվանագետների տարհանումը՝ Ուկրաինայում իրադրության սրացման դեպքում։

CBC հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան Ուկրաինա է ուղարկել 200 զինվորականների՝ տեղի ուժայիններին նախապատրաստելու գործում օգնելու համար։

bottom of page