Կանադան հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների առաջին փուլի գործարկման մասին. հայտնում է La Presse-ը։
«Մենք արգելում ենք կանադացիների ցանկացած ֆինանսական փոխգործակցություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, մենք պատժամիջոցներ ենք սահմանում ռուսական խորհրդարանի անդամների դեմ, ովքեր կողմ են քվեարկել այդ՝ այսպես կոչված հանրապետությունների ճանաչման մասին անօրինական որոշմանը։ Մենք արգելում ենք կանադացիներին գործարքներ իրականացնել՝ կապված ռուսական պետպարտքի գնման հետ, սահմանում ենք հավելյալ պատժամիջոցներ Ռուսաստանի պետական բանկերի դեմ և արգելում դրանց հետ ցանկացած ֆինանսական օպերացիաներ», - հայտարարել է Թրյուդոն։
Վարչապետը նաև հայտարարել է, որ 460 հավելյալ զինծառայող է ուղարկում Լատվիա և հարակից տարածաշրջաններ՝ ՆԱՏՕ-ին աջակցելու համար։