Կանադան դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին
Կանադան կբոյկոտի Պեկինում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը. այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր Twitter-ի էջում։
«Կանադան նախկինի պես խորապես մտահոգված է Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումների առնչությամբ: Դրա պատճառով մենք Պեկին չենք ուղարկի դիվանագիտական ներկայացուցիչների՝ Օլիմպիական և Պարալիմպիկ ձմեռային խաղերին։ Մենք կշարունակենք աջակցել մեր մարզիկներին, ովքեր քրտնաջան աշխատում են համաշխարհային հարթակում մրցելու համար», - գրել է Կանադայի վարչապետը: