top of page

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը 2022թ.-ին հենց ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով. Զախարովա

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 31
  • 1 min read

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը 2022թ.-ին. ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը հենց ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։

«Չնայած իրենց ներկայիս մանդատին, նրանք հրաժարվեցին կապ հաստատել ռուս համանախագահի հետ առանց խորհրդակցությունների, հաղորդակցության: Նրանք երբեք խորհրդակցություններ չեն անցկացրել ԵԱՀԿ-ի շրջանակներում, պարզապես հրաժարվել են կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկել նախապես ծրագրված բոլոր միջոցառումները։ Իսկ ավելի ուշ՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ ներկայացուցչի համատեղ հայտարարություն ընդունվեց։

Եվ այս ամենը բերեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության իմաստը։ Սա այն է, ինչից մենք պետք է ելնենք»,-ասել է նա։

1/2042
bottom of page