top of page

Մրցույթ՝ Հայէկոնոմբանկի Mastercard քարտապանների համար

Հայէկոնոմբանկը  Mastercard քարտերի ակցիայի շրջանակներում մինչև 2025թ. մարտի 31-ը անցկացնում է մրցույթ՝ հնարավորություն տալով քարտապաններին շահել արժեքավոր նվերներ:

Մրցույթին կարող են մասնակցել Բանկի բոլոր Mastercard քարտապանները, ովքեր նշված ժամկետում կկատարեն առնվազն 50,000 դրամ գումարային արժեքով անկանխիկ գործարք: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:

Մրցույթի ընթացքում կխաղարկվեն հետևյալ մրցանակները.

  • 5 հատ iPhone 16 Pro սմարթֆոն

  • 7 հատ AirPods 4 ականջակալ

Մրցույթի հաղթողները կճանաչվեն պատահականության սկզբունքով՝ քարտապաններին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով, իսկ արդյունքների ամփոփումը կիրականացվի Բանկի ֆեյսբուքյան էջի  միջոցով՝ մինչև 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ։ Մրցույթի իրականացման օրվա և ժամի մասին բոլոր մանրամասները մասնակիցներին կծանուցվեն քարտապանների՝ Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին, իսկ բացակայության դեպքում` հեռախոսահամարին:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների անհատական կոդերը կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում՝ մինչև 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ:

Ակցիայի ժամանակահատվածում Mastercard քարտերը հնարավոր է ձեռք բերել զեղչված արժեքով AEB Mobile/Online համակարգի միջոցով պատվիրելու դեպքում՝   

  • Mastercard թվային քարտ՝ անվճար, ինչպես նաև միջազգային անկանխիկ գնումներ կատարելու դեպքում՝ 2% cashback,

  • Mastercard Standard ՝ 1,000 դրամ,

  • Mastercard Gold`  7,500 դրամ,

Իսկ Բանկի մասնաճյուղերում կամ Գլխամասային գրասենյակում քարտի դիմում ներկայացնելու դեպքում՝

  • Mastercard Standard՝ 2,000 դրամ,

  • Mastercard Gold՝ 10,000 ՀՀ դրամ,

Մրցույթի և ակցիայի ամբողջական պայմաններին հաճախորդները կարող են ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքէջում:

bottom of page