Ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել ղարաբաղյան խնդրի ելքը. Խաչատուր Սուքիասյան
Շատ լավ բան է, երբ մարդիկ ուզում են մի բան քննարկել, հասկանան որտեղ սխալվեցին, որտեղ ճիշտ գործեցին, այդյոք իրենցից ինչ-որ բան կախված էր:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Ես ինչքանով որ գիտեմ, ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել ղարաբաղյան խնդրի ելքը: Եթե ուզեցել են նորից ձգձգել նորից հանհասկանալի է եղել, թե մեզ ինչ ավելի մեծ վտանգների կարող էր բերել:
Իսկ եթե ուզում են ինչ-որ հարցով ինչ-որ բան ուղղել այսօրվա գործող վարչապետին, ես դա անընդունելի եմ համարում, որովհետև բոլորիս նպատակը պետք է լինի, թե ինչպես հայաստանը հզորացնենք:
Ամենակարևոր հարցը, որ քաղաքացիները տալիս են՝ այդ որ 30 տարի կարողանում էիք Ղարաբաղը անկախացնել, լավ իրո՞ք չեք անկախացրել, «ինադ եք ընկել» չեք ուզեցել, որ անկախանան, բա ինչից եք խոսում: Եթե 30 տարի չի անկախացել, արդեն մնացածը աճպարարություն է: