top of page

Իրանը լիովին պատրաստ է պատերազմի. ԱԳՆ

Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պատրաստ ենք պատերազմի, մենք պատրաստ ենք խաղաղության, սա Իրանի Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումն է՝ մենք լիովին պատրաստ ենք պատերազմական վիճակի, սակայն չենք ձգտում պատերազմ»,- կրկնել է նախարարը:

1/1791
bottom of page