Search
Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում ծրագրված չէ. Կրեմլ
- anigevorgn
- Dec 13, 2024
- 1 min read

Դեկտեմբերի 13-ին Մոսկվա կատարած այցի համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ծրագրեր չկան. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: