top of page

Դոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն շարունակում է իր անկումը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 17, 2024
  • 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կազմել է 387.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.95 դրամ (նվազել է 0.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  504.02 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-418 դրամով, վաճառվում է 422-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.52-3.96 դրամով, վաճառվում է 4.03-4.49 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:

Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 423 դրամով:

Ռուբլին գնվում է 3.93-3.95 դրամով, վաճառվում է 4.03-4.05 դրամով:

bottom of page