top of page

Ցանկացած հարձակում մեզ համար «կարմիր գիծ» է, անարձագանք չենք թողնի․ Իրանի ԱԳՆ

Իրանի վրա Իսրայելի ցանկացած հարձակում «կարմիր գիծ» է, որին կհետևի համաչափ պատասխան, սակայն Թեհրանը չի շտապի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:


«Եթե Իսրայելը հարձակվի մեզ վրա, ապա մենք լիովին պատրաստ ենք պատասխան տալ։ Մենք համապատասխան պատասխան կտանք, բայց հույս ունենք, որ Իսրայելը չի ստուգի մեր պատրաստակամությունը», - հայտարարել Է Արաքչին թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Իրանի դեմ ցանկացած հարձակում մեզ համար «կարմիր գիծ» է։ Մենք նման հարձակումն անարձագանք չենք թողնի։ Անհրաժեշտ պատասխան կտրվի Իրանի միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակման կամ նմանատիպ հարձակման, Իսրայելը կստանա սիմետրիկ պատասխան: Մենք չենք հրաժարվի սիմետրիկ պատասխանից, չենք ուշացնի, բայց չենք էլ շտապի», - նշել է նախարարը։


Իրանի վերջին գործողության ընթացքում Իրանի արձակած հրթիռների 90 տոկոսը հասել է իր թիրախներին, ընդգծել է Արաղչին:


«Մենք այն ժամանակ որևէ տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտի չենք հարվածել, թիրախները բացառապես ռազմական օբյեկտներն էին։ Այժմ մենք սահմանել ենք Իսրայելի բոլոր նպատակները։ Իսրայելի հարձակման դեպքում մենք նույն կերպ հարվածներ կհասցնենք նրանց թիրախներին», - հայտնել Է նախարարը։


Պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը դեռևս 19 օր անց հարված չի հասցրել Իրանին, Արաղչին նշել է միջազգային հսկայական ճնշումը Թել Ավիվի վրա:

1/1791
bottom of page