top of page

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Իսրայելը հազարավոր թռուցիկներ է նետել Գազայի վրա. ի՞նչ է սպասվում բնակչությանը

Իսրայելական ինքնաթիռները թռուցիկներ են նետել Գազայի հարավային հատվածի վրա՝ «ՀԱՄԱՍ»-ի մահացած ղեկավար Յահյա Սինվարի լուսանկարով եւ հաղորդագրությամբ այն մասին, որ «ՀԱՄԱՍ»-ն այլեւս չի կառավարի գազան»՝ կրկնելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի օգտագործած ձեւակերպումները:


Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ հաղորդվում է, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարվածների հետևանքով առնվազն 32 մարդ Է զոհվել և ուժեղացվել է անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիայի հիվանդանոցների պաշարումը, հայտնել են պաղեստինյան առողջապահության ներկայացուցիչները: Հայտարարության մեջ չի նշվում, թե նրանցից քանիսն են եղել քաղաքացիական անձինք, իսկ քանիսը՝ «ՀԱՄԱՍ»- ի ահաբեկիչներ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ միջադեպի մասին ոչինչ հայտնի չէ:


«Ով զենքը թողնի և հանձնվի, նրան կթույլատրվի հեռանալ և ապրել խաղաղության մեջ»,-ասվում է արաբերենով գրված թռուցիկում, ըստ Հարավային Խան Յունիս քաղաքի բնակիչների և համացանցում տարածված պատկերների:




Թռուցիկի տեքստը վերցված է Նեթանյահուի հայտարարությունից, որն արվել է հինգշաբթի այն բանից հետո, երբ չորեքշաբթի Սինվարը սպանվեց իսրայելցի զինվորների կողմից, որոնք գործում էին Ռաֆահում, երկրի հարավում, Եգիպտոսի հետ սահմանի մոտ:


Բնակիչներն ու բժիշկները հայտնել են, որ իսրայելական զորքերն ուժեղացրել են Ջաբալիայի պաշարումը, տանկեր ուղղելով մոտակա քաղաքներ և բնակիչներին տարհանելու հրամաններ տվել:



Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ տարհանման հրամաններն ուղղված են «ՀԱՄԱՍ»-ի զինյալներին քաղաքացիական բնակչությունից առանձնացնելուն և հերքել են Ջաբալիայից կամ հյուսիսային այլ շրջաններից քաղաքացիական բնակչությանը տարհանելու որևէ համակարգված ծրագրի առկայությունը:

bottom of page