Բուլղարիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայից
Բուլղարիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից այդ երկրում փոփոխվող իրավիճակի կապակցությամբ, ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում էРИА Новости-ն:
«Ուկրաինայում եւ դրա շուրջ անվտանգության առումով փոփոխվող իրավիճակի պատճառով մենք կոչ ենք անում Բուլղարիայի քաղաքացիներին զերծ մնալ դեպի այդ երկիր ցանկացած ուղեւորություններից: Մենք խնդրում ենք Ուկրաինայի տարածքում գտնվող Բուլղարիայի քաղաքացիներին վերանայել այդ երկրից հեռանալու հնարավորությունը ներկայում ցանկացած հասանելի տրանսպորտային միջոցով»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Բուլղարիայի ԱԳՆ-ն նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի տարածքում գտնվող Բուլղարիայի քաղաքացիները կարող են դիմել Կիեւում Բուլղարիայի դեսպանատուն, Օդեսայում գլխավոր հյուպատոսություն, ինչպես նաեւ էլեկտրոնային նամակ գրել այդ ներկայացուցչություններին: