top of page

Բուլղարիան հրաժարվում է զորքեր ուղարկել Ուկրաինա


Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը հայտարարել է, որ ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցի ռազմական հակամարտության Ուկրաինայի կամ այլ երկրի տարածքում առանց խորհրդարանի հավանության. հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR):


Այդ մասին հայտարարությունն արվել է երկրի ՊՆ-ի, ԱԳՆ-ի ու Անվտանգության ծառայության ղեկավարների հետ առանձին հանդիպումից հետո:


«Ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցի Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի տարածքում հակամարտության կամ գործողության՝ առանց Ժողովրդական ժողովի կողմից այս որոշման հաստատման», - ասել է պաշտպանության նախարարը լսումների ժամանակ։


Նա նաև հայտնել է, որ երկրից դուրս Բուլղարիայի զինված ուժերի մասնակցությունը ռազմական կազմավորումներին չի ծրագրվում։ Այնուամենայնիվ, նա հաստատել է, որ Բուլղարիայում կստեղծվի հատուկ գումարտակ, որը կպատրաստվի և պատրաստ կլինի տարբեր տեսակի սցենարների համար, նշում է BNR-ն։

bottom of page