Բրիտանիայի պաշտպանության նախարարը մտադիր է մոտ օրերս այցելել Ռուսաստան
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլասը հաստատել է առաջիկա օրերին Ռուսաստան այցելելու և այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու իր մտադրությունը. հայտնել է The Times-ը:
Բրիտանացի նախարարը մասնավորապես ասել է. - «Ես ուզում եմ՝ ռուսները հասկանան, որ ուկրաինացիները կռվելու են, իսկ Ռուսաստանը վտանգում է իր տնտեսությունը և կարող է մեկուսացման մեջ հայտնվել, և որ դա այն ժառանգությունը չէ, որը նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար թողնել սերունդների հիշողության մեջ»։
«Հնարավորություն կա, որ այս ամենը կարելի է դադարեցնել, բայց ես լավատես չեմ», - հավելել է Ուոլասը։