top of page

Բրազիլիայում հայտնաբերվել է միաժամանակ գրիպով եւ կորոնավիրուսով վարակվելու չորս դեպք


Բրազիլացի բժիշկները երկուշաբթի հայտնաբերել են «ֆլուրոնայի»՝ միաժամանակ գրիպով եւ կորոնավիրուսով վարակվելու չորս դեպք, որն առաջին անգամ հայտնաբերվել է Իսրայելում հունվարի 1-ին, սրանք առաջին նման դեպքերն են Ամերիկայում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


«Բրազիլիայի առնվազն երեք նահանգներում՝ Ռիո դե Ժանեյրոյում, Սեարայում եւ Սան Պաուլուում տեղեկացրել են ինչպես COVID-ի, այնպես էլ գրիպի դրական թեստերի առկայության մասին, ինչը կոչվում է «ֆլուրոնա»։ Փորձագետներն ասում են, որ նկատվում է երկակի վարակման դեպքերի թվի ավելացման միտումներ»,- ասվում է G1 պորտալի հրապարակած նյութում։

1/1815
bottom of page