Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 94-ի
Բրազիլիայի Պետրոպոլիս քաղաքում տեղատարափ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 94-ի։ Զոհերի թվում կա 8 երեխա. հայտնում է G1 պորտալը։
Քաղպաշտպանության ծառայություններին հաջողվել է փրկել 24 մարդու։ Եվս 35 մարդ անհետ կորած է համարվում։
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 400 փրկարարներ, 200 ոստիկաններ, նաև զինվորականներ ու կամավորներ։
Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիու Կաստրոն հայտնել է, որ դա ամենաուժեղ անձրևն է եղել 1932 թվականից ի վեր։ Նա պատուհասած աղետն անվանել է «պատմական»։
Պետրոպոլիսում գրանցվել է ավելի քան 170 սողանք, վնասվել կամ ավերվել է 80 բնակելի շինություն։ Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։