Բրազիլիան նոր կանոններ է սահմանել չպատվաստված զբոսաշրջիկների համար
Բրազիլիայում որոշել են մարդկանց չբաժանել պատվաստվածների և չպատվաստվածների։ Երկրի առողջապահության նախարար Մարսելո Կեյրոգան հայտնել է, որ Բրազիլիան երկիր ժամանող օտարերկրացիներից չի պահանջի հակակորոնավիրուսային պատվաստման մասին վկայական. այդ մասին հայտնում է AFP-ն։ Խոսքը վերաբերում է նաև զբոսաշրջային նպատակով ժամանողներին։
Նշվում է, որ Բրազիլիան չպատվաստված օտարերկրացիներից կպահանջի անցնել 5-օրյա կարանտին, որից հետո պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնել։
Մինչ վերջերս միակ պահանջն օտարերկրացիներին եղել է մուտքի ժամանակ ՊՇՌ թեստի հանձնումը։