top of page

Իսպանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ քովիդ-անձնագրերի



Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին պարտադիր հավաստագրի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել շաբաթ երեկոյան Բարսելոնայում ու Վալենսիայում, հաղորդում է Europa Press-ը:


Լրատվականի տեղեկություններով՝ Կատալոնիայի մայրաքաղաքում հանրահավաքին միացել է շուրջ 3 հազար մարդ: Ցույցերի մասնակիցների ձեռքերում եղել են պաստառներ «Բժշկական անձնագիր՝ տոտալիտար պետություն» և «Հարգե՛ք մեր ընտրությունը» գրություններով: Ցուցարարները, որոնց մեծ մասը դիմակ չէր կրում, վանկարկել են նաև «Ազատություն» բառը: Կատալոնիայում քովիդ-անձնագրերը պարտադիր են բարեր, ռեստորաններ, մարզասրահներ, ծերանոցներ ու գիշերայիան ժամանցի վայրեր այցելելու համար:


Ցույցեր են անցկացվել նաև Վալեսնիայում: Մասնակիցները վանկարկել են «Ազատություն», «Երեխաներին չդիպչե՛ք», «Դա պատվաստանյութ չէ, դա փորձարկում է»: Ներկաների պաստառներին կարելի էր տեսնել «Ո՛ք քաղաքական, սոցիալական ու բժշկական դիկտատուրային», «Պատվաստանյութը սպանում է» և այլ գրություններ: Վալենսիայում քովիդ-անձնագրերը պարտադիր են զվարճանքի հաստատություններ ու ռեստորաններ մուտք գործելու համար, որտեղ կարող է տեղավորվել ավելի քան 50 մարդ:


Կորոնավիրուսային վարակի տարածման ամբողջ ընթացքում 47 միլիոն բնակչություն ունեցող Իսպանիայում հայտնաբերվել է վարակվելու ավելի քան 5,2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 88 հազար պացիենտ:

1/1811
bottom of page