top of page

Գինարբուքային սկանդալի պատճառով Բորիս Ջոնսոնը կորցրել է հեղինակությունը (լուսանկարներ)


Համաճարակի թեժ oրերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ երեկույթների նկատմամբ ունեցած սերը խարխլել է նրա հեղինակությունն ու քաղաքական կարիերան: Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Փիթ Դորեյի հայտարարությամբ՝ Ջոնսոնը կորցրել է ժողովրդի հեղինակությունն ու վստահությունը: Նրա համոզմամբ՝ կուսակցական սկանդալից հետո երկիրը մեկ տարվա ընթացքում կփոխի կառավարության ղեկավարին։


2021 թվականի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կիզակետում։ Պարզվել էր, որ գարնանը, երբ ամբողջ երկրում գործում էր համաճարակային կոշտ սահմանափակում, Դաունինգ սթրիթի նրա նստավայրում աշխատակիցների լիցքաթափման համար երեկույթներ են անցկացվել։ Մինչ շարքային բրիտանացիները նույնիսկ չէին կարողանում հրաժեշտ տալ COVID-19-ից մահացած հարազատներին, երկրի ղեկավարությունը զվարճանում էր՝ մոռանալով ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության մասին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոնսոնը նախատեսում է միջոցներ ձեռնարկել իր քաղաքական իմիջն ու կարիերան փրկելու համար։


Հունվարին YouGov-ի անցկացրած հարցման համաձայն՝ բրիտանացիների 72 տոկոսը բացասաբար է արտահայտվել Ջոնսոնի գործունեության վերաբերյալ։




bottom of page