Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում երկու երկրների համակարգումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Երկու ղեկավարներն էլ քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև լրացուցիչ միջոցները, որոնք կարող էր ձեռնարկել ԱՄՆ-ը՝ այդ ջանքերին աջակցելու համար։ Նրանք նաև քննարկել են թուրք-ամերիկյան ամուր երկկողմ հարաբերությունների պահպանման հնարավորությունները։
Պետքարտուղար Բլինկենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի դեմ նոր ռուսական էսկալացիայի և ագրեսիայի սպառնալիքի դեմ ՆԱՏՕ-ի հետագա համակարգման ուղիները և միասնությունը», – ասված է հաղորդագրության մեջ։
Բլինկենը նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները՝ ի աջակցություն դիվանագիտական կարգավորման, հավելել են պետդեպարտամենտում: