top of page

ԱՄՆ դեսպանատան դիվանագետները գիշերելու են Լեհաստանում. Բլինկեն


Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Լվով, գիշերելու են Լեհաստանում. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։


Անձնակազմը պարբերաբար կվերադառնա Ուկրաինա՝ դիվանագիտական ​​աշխատանքը շարունակելու և հյուպատոսական անհետաձգելի ծառայություններ մատուցելու համար։


Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Ռուսաստանի Դաշնության ներխուժման սպառնալիքի պատճառով Կիևից ժամանակավորապես Լվով է տեղափոխել իր դեսպանատունը։


Լվով են տեղափոխվել նաև Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Իսրայելի դեսպանատները։

1/1815
bottom of page