Բլինկենը չեղարկել է Լավրովի հետ հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է փետրվարի 24-ին նախատեսված իրենց հանդիպումը չեղարկելու մասին, քանի որ այն իմաստ չունի. հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս հանդիպմամբ առաջ շարժվելն անիմաստ է։ Ես խորհրդակցել եմ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ, բոլորը համաձայնել են», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 24-ին կայանալիք հանդիպմանը Բլինկենը և Լավրովն օրակարգ են նախապատրաստելու ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի բարձր մակարդակով հանդիպման համար։ Պետությունների ղեկավարներն ընդունել էին Եվրոպայում հանդիպելու ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի առաջարկը։ Սակայն նշվել էր, որ նախագահների գագաթնաժողովը կկայանա միայն այն դեպքում, եթե «Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։