top of page

«Նախնական ընտրությունների ծրագիրն իշխանազավթման նոր փուլի սկիզբ է»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության իբր վարչապետն ավելի ու ավելի անհամապատասխանություն է ցուցաբերում իրական իրավիճակի գնահատման հարցում: Փաշինյան Նիկոլի նախաձեռնություններն ու նրա պետականաքանդ ծրագրերը դրա լավագույն հաստատումն են։ Նրանք հիանալի կերպով ցույց են տալիս աճող անհամարժեքությունն իրական իրավիճակի գնահատման գործում։Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը, ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկի սկիզբը։ Այն փաստը, որ ճգնաժամն սկսվելուց մեկ ամիս անց, ՔՊ-ական խմբակի անդամների «բուռն և տևական» ծափահարությունների ներքո Փաշինյան Նիկոլը հայտարարում է «փրայմերիզ» և այն ներկայացվում որպես «փրկության» պլան, ցույց է տալիս ՀՀ-ի գործող հակապետական իշխանությունների անպատասխանատվությունը և լրիվ դատարկությունը։Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է»։

bottom of page