top of page

Անջելինա Ջոլին խոստովանել է, որ իրեն երբեք լուրջ չեն վերաբերվել որպես դերասանուհի

Անջելինա Ջոլին խոստովանել է, որ իրեն երբեք լուրջ չեն վերաբերվել որպես դերասանուհի։ Խոսելով իր նոր ֆիլմի մասին, որտեղ նա մարմնավորում է օպերային երգչուհի Մարիա Կալլասին, Անջելինան նշել է, որ «դա մարտահրավեր էր»։

«Դուք ցանկանում եք ստանձնել մի բան, որից վախենում եք, որը վստահ չեք, որ կարող եք անել:

Ես դիտել եմ հին հարցազրույցներ Կալլասի հետ, որտեղ ժամերով խոսում են նրա հետ իր արհեստի մասին: Ոչ ոք երբեք դա չի արել ինձ համար: Նրան բոլորը լուրջ էին վերաբերվում։ Ես ինձ թույլ չէի տալիս պարզապես հաճույք ստանալ, դերասանուհի լինել: Դա պարգև է, որ կարող եմ ապրել որպես արտիստ, և այս դերն ինձ օգնեց վերագտնել արվեստը և լինել դերասանուհի: Ես դա նորից բացահայտում եմ Մարիայի միջոցով»,- ասել է Ջոլին Radio Times-ին:

Նրա խոսքով, ինքը ամիսներ է անցկացրել՝ ուսումնասիրելով օպերային երգեցողություն՝ Մարիա Կալաս խաղալու համար, իսկ ֆիլմում իր ձայնը միախառնում է Կալլասի ձայնի հետ:

«Չի կարելի կեղծել օպերան: Դա չի աշխատում։ Օպերայի հնարքն այն է, որ դու պետք է բավականին բարձր երգես: Ես ունեցել եմ պահեր, երբ բոլորը հեռանում էին, քանի որ ես շատ բարձր էի երգում: Ես վստահ չէի, որ պատրաստ եմ հասնելու ճշմարտության և ցավի այդ մակարդակին: Ես տեսնում եմ նրա (Մարիային) սերը իր աշխատանքի նկատմամբ, բայց նաև տեսնում եմ, որ կար ճնշման և ցավի մակարդակ»։

Նա հավելել է, որ երգելն իր համար թերապիայի ձև է դարձել։

Կալլասի մասին ֆիլմի համար Ջոլին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

bottom of page