Բիլ Գեյթսը կանխատեսել է կորոնավիրուսի համավարակի մեղմացման ժամկետները
Կորոնավիրուսով վարակման և հիվանդությունից մահացության ընդհանուր մակարդակը հաջորդ տարվա կեսերին արդեն կարող է հասնել սեզոնային գրիպի միջին ցուցանիշներին, եթե ի հայտ չգան նոր՝ առավել վտանգավոր տարբերակներ:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ ելույթ ունենալով Սինգապուրում անցկացվող «Նոր տնտեսական ֆորում» հիբրիդային համաժողովին:
Գործարարի կարծիքով՝ դրան նպաստում է բնական իմունիտետի ի հայտ գալը, պատվաստումը, ինչպես նաև նոր դեղամիջոցների ստեղծումը COVID-19-ի դեմ պայքարում: Միևնույն ժամանակ, Գեյթսը միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվ աշխատել նաև գրիպի վերացման ուղղությամբ՝ նոր համավարակների առաջանալու սպառնալիքը նվազեցնելու համար: