top of page

Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 7
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին:

Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի  մասնակցությամբ:

Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի ավանդական ուտեստները:

bottom of page