top of page

Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին

Կալիֆորնիայում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված ինքնաթիռը բախվել է քաղաքացիական անօդաչու թռչող սարքին և արտակարգ վայրէջք կատարել, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով Կալիֆորնիայի հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Քրիստոֆեր Թոմասին։

Վերջինս մանրամասնել է, որ բախումից հետո Canadair CL-415 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, անձնակազմը չի տուժել, սակայն անօդաչուի հետ հարվածից վնասվել է օդանավի ձախ թևը։

Միջադեպի կապակցությամբ ԱՄՆ քաղավիացիայի ծառայությունը հետաքննություն է անցկացնում․ Լոս Անջելեսում արգելված  են ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի թռիչքները, եթե դրանք  հրդեհաշիջման համար չեն, ուստի միջադեպը դիտարկվում է որպես խոչընդոտ՝ հրդեհի չեզոքացման գործում։ Անօդաչուն արձակած անձին սպասվում է մինչև մեկ տարվա ազատազրկում և տուգանք՝ 75 000 դոլարի չափով։


bottom of page