top of page

Սյունիքի որոշ բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի․ վթար է

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 20
  • 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին, ժամը 09։00-ից մինչև մարտի 22-ը, ժամը 09:00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Աճանան գյուղի, Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի և հարակից իրավաբանական բաժանորդների,  Նորաշենիկի մայրուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


bottom of page