Search
Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը
- anigevorgn
- Jan 5
- 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը մի խումբ անձանց շնորհել է Ազատության նախագահական մեդալ՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը: Մրցանակակիրների շարքում են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, հոլիվուդյան դերասան Դենզել Վաշինգտոնը, երգիչ Բոնոն, Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, դիզայներ Ռալֆ Լորենը և ևս 12 մարդ: Այս մասին գրում է nbcnews.com-ը:
«Մեդալը շնորհվել է անհատներին, որոնք օրինակելի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, նրա արժեքների, անվտանգության պաշտպանության, համաշխարհային խաղաղության, այլ նշանակալի հասարակական, պետական և մասնավոր ձեռնարկումների մեջ», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
21:49 19.04.2025
19:32 19.04.2025
14:02 19.04.2025