top of page

Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան


Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը՝ չերաշխավորելով տարհանման հնարավորությունն իրավիճակի սրման դեպքում. նշված է շաբաթ օրը գերատեսչության կայքում հրապարակված ճանապարհորդների համար թարմացված առաջարկություններում:


«Բոլոր ուղեւորություններն Ուկրաինայի ամբողջ տարածք կտրականապես խորհուրդ չեն տրվում։ Այն քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Ուկրաինայում եւ որոնց ներկայությունը բացարձակապես անհրաժեշտ չէ, խստորեն խորհուրդ է տրվում լքել երկիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

bottom of page