top of page

Բելառուսում տղամարդը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել նախագահին վիրավորելու համար


Բելառուսում տղամարդը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել նախագահին վիրավորելու և գույքը վնասելու համար. հայտնում է Բելառուսի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։


Մեղադրանք է առաջադրվել 65-ամյա բնակիչ Ն.-ի նկատմամբ, ում մեղսագրվում է գույքի վնասում, երկրի ղեկավարին հրապարակավ վիրավորում։


Ըստ տեղեկությունների՝ անցյալ տարվա ապրիլից դեկտեմբեր ամիսներին ամբաստանյալը գրառումներ է կատարել շենքերի վրա, վիրավորել և մեղադրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանցագործության մեջ։


«Բրեստի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել… Ն.-ի նկատմամբ, նրան դատապարտել երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի պայմաններում ուղղիչ գաղութում», - նշել է գերատեսչությունը։


Դատավճիռը կարելի է բողոքարկել, այն դեռ չի մտել ուժի մեջ։

1/1815
bottom of page